Դժվարամատչելի ծառայությունների գները 30 տոկոսով կրճատվել են

Դժվարամատչելի ծառայությունները հասանելի կլինեն 30 տոկոսով նվազ գներով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը: Նրա խոսքով` անցնող տարում ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման նպատակով 12 դժվարամատչելի ծառայությունների գները 30 տոկոսով կրճատվել են` համապատասխանեց վելով շուկայում առկա համադրելի գների մակարդակին: «Կատարված ակտուարական վերլուծությունների հիման վրա գնահատվել է ՀՀ ամբողջ բնակչությանը բժշկական հիմնական ծառայությունների ապահովման համար անհրաժեշտ ծախսերի քանակը»,-ասաց Մարգարյանը: Անդրադառնալով պետբյուջեին՝ փոխնախարարը նշեց, որ առողջապահական համակարգին այս տարի հատկացվել է 89 միլիարդ դրամ, որը կարող է բավականացնել 323 քաղաքացիների հիվանդանոցային ծախսերը բավարարելու համար:

«Ոլորտում իրականացված օպտիմալացման արդյունքում 2017 թվականին առողջապահական բյուջեի ծախսերը նախատեսվում է կրճատել 1,8 միլիարդ դրամով: Այն կուղղվի սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների ամբուլատոր եւ ստացիոնար բժշկական ծառայությունների փոխհատուցմանը»,-հավելեց առողջապահության փոխնախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում