ՌԴ-ն իրենից կախված ամեն ինչ կանի ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի չդադարելու համար
27/12/2016 19:47
Նմանատիպ
Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը չդադարի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
«Ռուսաստանի Դաշնությունը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Մեզնից կախված ամեն ինչ կարվի, որպեսզի կարգավորման գործընթացը չդադարի, այլ ընդհակառակը` ինտենսիֆիկացվի: Ինչ վերաբերվում է հանդիպումների կոնկրետ գրաֆիկին, ապա դրա վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի այն ժամանակ, երբ նման տեղեկատվություն ստացվի»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում