«Ժամանակ». Հերմինե Նաղդալյանը ցանկանում է ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվել

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը ցանկանում է լքել հայաստանյան քաղաքական դաշտը և լծվել դիվանագիտական աշխատանքի։ 

Ըստ թերթի, նա ցանկանում է դառնալ ՌԴ-ում ՀՀ դեսպան, քանի որ շատ լավ հասկանում է, որ նոր ձևավորվելիք խորհրդարանում չի կարող հավակնել ոչ փոխխոսնակ, ոչ էլ նույնիսկ ՀՀԿ ցուցակում առաջին կին թեկնածու լինելուն։

«Ի դեպ, տիկին Նաղդալյանը Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակվելու համար լոբբինգ է անում ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում