«Իրավունք». Ինչ փուլում է նախկին նախարարի հայցն ընդդեմ Նաիրա Զոհրաբյանի

«Միասնություն» շարժման անդամ, սոցապ նախկին նախարար Գևորգ Պետրոսյանն այս տարվա մայիսի 19-ին դատի էր տվել ԲՀԿ-ի առաջնորդ Նաիրա Զոհրաբյանին, ում որոշմամբ՝ Գևորգ Պետրոսյանին հեռացրել էին կուսակցությունից։

«Իրավունք»-ին հայտնի է դարձել, որ դատական նիստերը հետաձգվել են պատասխանող կողմի բացակայության պատճառով։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2017-ին։ Դատական նիստի օրը և ժամը դեռ հայտնի չէ։

«Իրավունքի» տեղեկություններով՝ եթե հաջորդ դատական նիստին պատասխանող կողմը դարձյալ չներկայանա, ապա դատարանն արդեն գործը կքննի առանց նրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում