Աֆղանստանի խորհրդարանի անդամ է վիրավորվել Քաբուլում իրականացված պայթյունի հետեւանքով

Քաբուլում իրականացված պայթյունի հտեւանքով վիրավորվել Է Աֆղանստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) անդամ Ֆակուրի Բեհիշտին, նրա թիկնապահը զոհվել է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 28-ին հայտնել է TOLOnews հեռուստաալիքը: 

Նրա տվյալներով՝ խորհրդարանականի ավտոմեքենայում պայթուցիկ սարք էին տեղադրել, որը գործել Է այն ժամանակ, երբ մեքենան գտնվում էր Քաբուլի արեւմտյան շրջանի մզկիթներից մեկի մոտ:

Հանրապետությունում գործող խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձել պայթյունի պատասխանատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում