«Այս տարվա արտահանման աճը եղել է ռեկորդային».Սուրեն Կարայան

«Հայաստանից այս տարվա արտահանման աճը եղել է ռեկորդային:Մենք տարվա արդյունքներով կարձանագրենք շուրջ 21 տոկոս արտահանման ծավալների աճ՝ նախորդ տարվա համեմատ, իսկ վերջին չորրորդ եռամսյակում այդ աճը մեր կանխատեսումներով կկազմի առնվազն 25 տոկոս,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Չնայած այս ցուցանիշի նախարարն ասաց, որ այնուամենայնիվ այդ ցուցանիշները չեն գոհացնում, քանի որ կայուն տնտեսական աճ ապահվելու համար միջնաժամկետ հատվածում ամբողջ ներուժը պետք է ներդնենք, որ ՀՆԱ-ի մեջ արտահանման ծավալները կազմեն անվազ 40-50 տոկոսն:

Ըստ Սուրեն Կարայանի արտահանման աճը եղել է ի հաշիվ հայկական ապրանքների:
«Վերջին երեք ամսում արձանագրել են 25 տոկոս աճ, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մի քանի անգամ ավելի է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ դեպի ԵՄ ՀՀ արտահանման ծավալները ևս աճել են ու աշխատանքներ են իրականացնում, որ կարողանան արտահանման ծավալները ԵՄ շուկաներ ավելանան, որը կարևորագույն քայլերից մեկն է:

Նախարարի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ցածր արտահանման ներուժ կա հարևան երկրների առումով, և կա չօգտագործված ներուժ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում