Տու-154-ի երկրորդ ինքնագրիչը բարձրացրել են Սեւ ծովի հատակից

Կործանված Տու-154 ինքնաթիռի երկրորդ ինքնագրիչը հայտնաբերվել ու բարձրացվել Է Սեւ ծովի հատակից: Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:

«Հայտնաբերվել ու ծովի հատակից բարձրացվել Է Տու-154-ի երկրորդ ինքնագրիչը»,- ասել են գերատեսչությունում: Զինվորականները նշել են, որ որոնողական գործողությունը շարունակվում Է շուրջօրյա:

Ավելի վաղ տեղեկացվել Է, որ փրկարարները Սեւ ծովում Տու-154 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերել են եւս երեք զոհվածների մարմիններ, ինչից հետո գտնված մարմինների ընդհանուր թիվը հասել Է 15-ի: Հայտնաբերվել են նաեւ 239 մարմնամասեր: Որոնողական գործողությանը մասնակցում են 45 նավ, 15 խորջրյա ապարատ, 192 ջրասուզակ, 12 ինքնաթիռ եւ հինգ ուղղաթիռ եւ անօդաչու ավիացիա:

ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղեւորվում Էր Սիրիա, դեկտեմբերի 25-ի առավոտյան կործանվել Է Սեւ ծովում: Գերատեսչության տվյալներով, օդանավում եղել Է 92 մարդ՝ անձնակազմի ութ անդամներ եւ 84 ուղեւոր, այդ թվում՝ ութ զինվորական, Ալեքսանդրովի անվան անսամբլի 64 արտիստ, ռուսական հեռուստաալիքների ինը ներկայացուցիչներ, «Արդար օգնություն» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան, որն ավելի հայտնի Է որպես բժիշկ Լիզա, երկու զինծառայող, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում