Տեսանյութ է հրապարակվել ջրասուզակների կողմից Տու-154-ի կործանման վայրի հետազոտման մասին

«360» հեռուստաալիքը տեսանյութ Է հրապարակել ջրասուզակների կողմից Սեւ ծովում Տու-154 ինքնաթիռի կործանման վայրի հետազոտման մասին:

«Հետազոտված Է հատակի ջրատարածքը, հայտնաբերվել են ինքնաթիռի բեկորների կուտակման վայրերը»,- ասել Է որոնողափրկարարական ստորաբաժանման պետ Վյաչեսլավ Իվաշչենկոն:

Դեկտեմբերի 28-ին Սեւ ծովի հատակից բարձրացվել Է Տու-154-ի երկրորդ ինքնագրիչը: Ողբերգության վայրում փրկարարները հայտնաբերել են եւս զոհվածների 15 մարմիններ, ինչպես նաեւ 239 մարմնամասեր: Որոնողական գործողությանը մասնակցում են 45 նավ, 15 խորջրյա ապարատ, 192 ջրասուզակ, 12 ինքնաթիռ եւ հինգ ուղղաթիռ եւ անօդաչու ավիացիա:

ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղեւորվում Էր Սիրիա, դեկտեմբերի 25-ի առավոտյան կործանվել Է Սեւ ծովում: Գերատեսչության տվյալներով, օդանավում եղել Է 92 մարդ՝ անձնակազմի ութ անդամներ եւ 84 ուղեւոր, այդ թվում՝ ութ զինվորական, Ալեքսանդրովի անվան անսամբլի 64 արտիստ, ռուսական հեռուստաալիքների ինը ներկայացուցիչներ, «Արդար օգնություն» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան, որն ավելի հայտնի Է որպես բժիշկ Լիզա, երկու զինծառայող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում