Չինացիները հեռախոս են ստեղծել շուրջօրյա խոսակցությունների համար

Չինական Gionee ընկերությունը ներկայացրել Է սմարթֆոն, որը մարտկոցը լրալիցքավորում չի պահանջում կես շաբաթից ավելի: Այդ մասին հայտնել Է Highsnobiety-ն:

M2017 մոդելի կորպուսը պատրաստված Է մետաղից եւ դեկորացված բնական կաշվով: Մակնիշի ներկայացուցիչների խոսքով՝ գաջեթը նախատեսված Է խոսակցության ռեժիմով 32 ժամ անընդմեջ աշխատելու համար, ինչպես նաեւ հնարավորություն Է տալիս մինչեւ 26 ժամ առանց ընդմիջման տեսանյութ դիտել: Սմարթֆոնը հանդերձված Է 6 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ:

Հեռախոսի վրա տեղադրված են ֆրոնտալ եւ դարձերեսի երկու խցիկներ, գաջեթի ակտիվացումը տեղի Է ունենում տիրոջ մատնահետքերով:

Պլանավորվում Է, որ սմարթֆոնի վաճառքները կմեկնարկեն 2017 թվականին, այն կներկայացվի միայն չինական շուկայում: Մոդելի գները կտատանվեն 1007-ից մինչեւ 2446 դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում