Ամանորյա գնացք Է գործարկվել Մոսկվայի մետրոյում

Մոսկվայի մետրոպոլիտենում դեկտեմբերի 28-ին տեղի Է ունեցել հերթական թեմատիկ գնացքի գործարկման արարողությունը: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են մետրոյի մամուլի ծառայությունում:

«Կոմսոմոլսկայա» կայարանում ամանորյա գնացքի գործարկմանը մասնակցել Է Ձմեռ պապը՝ Վելիկի Ուստյուգից:

Գնացքի ամանորյա ձեւավորման գլխավոր բաղադրիչներ են դարձել կարմրակուրծիկները, եղեւնու փարթամ ճյուղերը, ծակոտկեն ձնափաթիլները եւ 2017 թիվը: Տոնական հագուստներով կլինեն նաեւ բոլոր այն մեքենավարները, ովքեր վարում են այս շարժակազմը:

Կայարանների անվանումները, ինչպես նաեւ գնացքի վագոններում ավանդական հայտարարություններն արել են ռուսական Էստրադայի հայտնի արտիստները:
Ամանորյա գնացքը Օղակաձեւ ուղեգծով կերթեւեկի մինչեւ հունվարի 15-ը, իսկ Սուրբ Ծնունդի նախօրյակին դրան կավելացնեն եւս մեկ տոնական վագոն: Նշվում Է, որ այժմ նմանօրինակ ամանորյա գնացքները մետրոյի տարբեր ուղեգծեր դուրս կգան յուրաքանչյուր Նոր տարվա նախօրեին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում