6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիս-արեւելքում

6,3 մագնիտուդով երկրաշարժ է դեկտեմբերի 28-ին տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիս-արեւելքում՝ Իբարակիի պրեֆեկտուրայում, ցունամիի սպառնալիք չկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է երկրի օդերեւութաբանական գործակալությունը:

Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում էր Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայի հետ սահմանում, իսկ օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա էր: Դրանից հետո նույն վայրում 4,7 մագնիտուդով կրկնական ցնցում է գրանցվել:

Տուժածների եւ ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել: Ստորգետնյա ցնցումներն զգացել են 19 պրեֆեկտուրաների բնակիչներ:

Ինչպես հայտնել է Tokyo Electric Power Էներգաընկերությունը, Իբարակիի պրեֆեկտուրայում «Տոկայ» կանգնեցված ատոմակայանում, ինչպես նաեւ «Ֆուկուսիմա-1» վթարային կայանում ոչ մի պատահար չի գրանցվել: Երկաթուղային տրանսպորտը, ինչպես նաեւ Տոկիոյի Նարիտա եւ Հանեդա երկու օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում