Ադրբեջանցին մեղադրվում է ահաբեկչության ֆինանսավորման մեջ

Ռուսաստանի Տվեր քաղաքում բնակվող 25-ամյա ադրբեջանցին` Նուրլան Գաջիեւը, ով գումար է ուղարկել Թուրքիայում գտնվող իր ծանոթին, մեղադրվում է ահաբեկչության ֆինանսավորման մեջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական contact.az-ը:

Գաջիևի փաստաբանի փոխանցմամբ` իր պաշտպանյալը գումարը փոխանցել է 2016-ի մարտին եւ հիմա նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում ահաբեկությանը ֆինանսավորման միջոցով նպաստելու մեղադրանքով:

Գանջիևի թուրքիայաբնակ ծանոթը 2015 թվականին գտնվել է Սիրիայում եւ մասնակցել է ռազմական գործողություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում