Թուրքիայում շարունակում է աճել ահաբեկչության մեղադրանքով ձերբակալվածների թիվը

Թուրքական ոստիկանությունը ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում շարունակում է լայնամաշտաբ հետախուզական գործողություններ իրականացնել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական trthaber.com-ը:

Թուրքիայի Հաթայի շրջանում Քրդստանի բանվորական կուսակցության(PKK) անդամներին բացահայտելուն ուղղված հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 32 PKK-ական:

Ձերբակալվածների տներում իրականացված խուզարկության արդյունքում առգրավվել են բազմաթիվ կազմակերպչական փաստաթղթեր:

Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո PKK-ն հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր, մեծ քաղաքներ եւ զբոսաշրջային հանգստյան վայրեր:

Թուրքական ոստիկանության ստորաբաժանումները լայնածավալ գործողություններ են իրականացնում PKK-ի անդամների դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում