Դամասկոսում ականանետից կրակ են արձակել Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող Ռուսաստանի դեսպանատան շենքի վրա ականանետից կրակ է արձակվել:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում անելով ՌԴ արտաքին գործերի նախարարության համապատասխան հայտարարությանը:

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ հայտարարության համաձայն` հարձակումը կազմակերպվել է Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացը սաբոտաժի ենթարկելու նպատակով:

Դեսպանատունը ականանետից գնդակոծվել է երկու անգամ, արկերից մեկը ընկել է դեսպանատան բակում, իսկ մյուսը դեսպանատան շենքից փոքր-ինչ հեռու:

Հարձակման հետեւանքով վիրավորներ եւ սպանվածներ չկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում