Թրամփն Օբամային մեղադրել է իշխանության փոխանցումը բարդացնելու մեջ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բավարարված չէ նախագահ Օբամայի կողմից իրականացվող մի շարք քայլերով, որոնք առնչվում են իշխանության փոխանցմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թրամփը գրառում է կատարել Twitter-ում:

«Անում եմ հնարավորը, որպեսզի ուշադրություն չդարձնեմ նախագահ Օբամայի բազմաթիվ սադրիչ հայտարարություններին և արգելքներին: Կարծում էի, որ իշխանության փոխանցումը հանդարտ կընթանա»,– գրել է Թրամփը:

Ավելի վաղ Թրամփը նաև գրառում էր կատարել, որով կոչ էր անում Իսրայելին ամուր մնալ միջազգային ճնշումների հանդեպ` նկատի ունենալով Իսրայելի օկուպացրած տարածքներում շինությունների կառուցման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում