Այսուհետ Թուրքիայի նախագահը կարող է լինել կուսակցական

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական milliyet.com.tr-ն:

Հանձնաժողովի կողմից հաստատված նոր սահմանադրական օրենքի համաձայն` Թուրքիայի նախագահ ընտրված անձը կարող է ունենալ կուսակցական պատկանելություն:

Թուրքիայի նախագահ ընտրված անձի կուսակցական լինելու արգելքը ընդունվել էր դեռեւս 1950 թվականի մայիսի 4-ին, Թուրքիայի պատմության մեջ առաջին ազատ համամասնական ընտրությունների ժամանակ խորհրդարանում ամենաշատ տեղերը ստացած Դեմոկրատական կուսակցության օրոք եւ գործում էր մինչեւ այժմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում