Լևոն Մնացականյանը հրավիրել է ծառայողական խորհրդակցություն

Ամանորին ընդառաջ, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամկազմը:

Խորհրդակցության ընթացքում, շնորհավորելով ներկաներին գալիք ամանորի առիթով, Լևոն Մնացականյանը ըստ ուղղությունների տվել է նաև հանձնարարականներ տոնական օրերին ծառայության հստակ կազմակերպման վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում