Թուրքիայում լրագրող է ձերբակալվել
29/12/2016 10:28
Նմանատիպ
Թուրք հետաքննող լրագրող Ահմեթ Շըքը ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողը հայտնել է թվիթերյան միկրոբլոգի միջոցով:
«Ձերբակալվում եմ: Մի թվիթերյան գրառման պատճառով ինձ տանում են դատախազություն»,– հայտնել է նա:
Թուրքիան խիստ բացասական ցուցանիշներ է գրանցել մամուլի ազատության հարցում: Միջազգային «Լրագրողներ առանց սահմանների» (RWB) կազմակերպությունը և Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) Թուրքիան հայտարարեցին 2016 թվականին մամուլի նկատմամբ ամենաշատը ճնշում կիրառած երկիրը: Երկրում բանտարկված է 148 լրագրող, ընթացիկ տարում փակվեց շուրջ 170 լրատվամիջոց, այդ թվում և թերթեր, հեռուստաընկերություններ, ռադիոալիքներ, լրատվական գործակալություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում