Սիրիայում կոալիցիայի ավիահարվածով ոչնչացվել է ԻՊ-ի պարագլուխներից մեկը

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածով Սիրիայում ոչնչացվել է «Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխներից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ հղում անելով Պենտագոնի բարձրաստիճան աշխատակցի: Գրոհն իրականացվել է դեկտեմբերի 26-ին: Աբու Ջանդալ ալ Քուվայթին ոչնչացվել է Տապկա ջրամբարտակի մերձակայքում: 

Հայտնի է, որ նա Ռաքքա քաղաքը՝ Սիրիայում ԻՊ-ի ինքնահռչակ «մայրաքաղաքը», վերահսկող խմբավորման հանգուցային ղեկավարներից մեկն էր: Այլ մանրամասնություններ չեն հաղորդվում:

Ներկայում Ռաքքայի շրջանում սիրիական ընդդիմության ուժերը, որոնց աջակցում է կոալիցիան, մարտեր են մղում ահաբեկիչների դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում