Թրամփը եւ Օբաման քննարկել են «իշխանության սահուն փոխանցումը»

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը պետության գործող նախագահ Բարաք Օբամայի հետ դեկտեմբերի 28-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է «իշխանության սահուն փոխանցումը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ: 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ երկու քաղաքական գործիչների բանակցությունները, ինչպես միշտ, կրում էին դրաական բնույթ եւ «կենտրոնացած էին իշխանական լիազորությունների սահուն եւ արդյունավետ փոխանցումը շարունակելու վրա»:

Սպիտակ տանն ընդգծել են, որ Թրամփը եւ Օբաման «պարտավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում պահպանել շփումը եւ պայմանավորվել են շարունակել իրենց թիմերի համագործակցությունը իշխանության սահուն փոխանցումը հունվարի 20-ին ավարտելու համար»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում