Տու-154-ի երրորդ սեւ արկղը վնասված է

ՌԴ պաշտպանության նախարարության՝ Սեւ ծովում կործանված Տու-154 ինքնաթիռի երրորդ երրորդ սեւ արկղը, որը գտվնում էր օդանավի պոչամասում, վնասված է: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ուժային կառույցների աղբյուրներ: 

«Երրորդ սեւ արկղից մնացել է միայն ժապավենը, ինչը վկայում Է դրա ջախջախման մասին»,- ասել է աղբյուրը: Ընդ որում նա ճշտել է, որ ինքնաթիռի ինքնագրիչի ժապավենը ենթակա է մասնակի վերծանման:

«Երրորդ սեւ արկղը կրկնորդում է մյուս երկուսի պարամետրերը, որոնք գտնվում են Մոսկվայում: Հայտնաբերվել է դրա ժապավենը, որը խիստ դեֆորմացված է, բայց այն ենթակա է վերծանման»,- նշել է աղբյուրը եւ հավելել, որ օդանավի երկու ինքնագրիչների՝ խոսքային եւ հիմնական (պարամետրիկ), վիճակը բավարար է: «Դրանց վերծանումը կատարվում է Մոսկվայում»,- հայտնել են ուժային կառույցներում: Սպասվում է, որ այդ գործընթացը կավարտվի մոտ ժամանակներս:

ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղեւորվում էր Սիրիա, դեկտեմբերի 25-ի առավոտյան կործանվել է Սեւ ծովում: Գերատեսչության տվյալներով, օդանավում եղել է 92 մարդ՝ անձնակազմի ութ անդամներ եւ 84 ուղեւոր, այդ թվում՝ ութ զինվորական, Ալեքսանդրովի անվան անսամբլի 64 արտիստ, ռուսական հեռուստաալիքների ինը ներկայացուցիչներ, «Արդար օգնություն» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան, որն ավելի հայտնի է որպես բժիշկ Լիզա, երկու զինծառայող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում