Հայաստանի ԱԳՆ-ն քայլեր է ձեռնարկում Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի հետ կապված

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը համապատասխան միջոցառումներ է ձեռնարկում Տավուշի մարզում ադրբեջանական զինուժի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի հետ կապված: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Իրավիճակից ելնելով` ձեռնարկվում են համապատասխան քայլեր»,- ասաց Բալայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում