Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանի դեմ պատժամիջոց կիրառելու կոչերը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ի պատասխան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերին հայտարարել է, որ ամերիկացիները «պետք է զբաղվեն իրենց կյանքով”: Ենթադրվում է, որ Ռուսաստանը ներգրավված է եղել ԱմՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքում կիբերհարձակմանը: 

“Ես կարծում եմ, որ մենք պետք է զբաղվենք մեր խնդիրներով: Ես կարծում եմ, նաև, որ համակարգիչները շատ են բարդացրել մեր կյանքը: Համակարգչային դարաշրջանը մեզ հասցրել է այնտեղ, որտեղ ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում”,- հայտնել է Թրամփը լրագրողներին, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները պետք է պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ:

Չորեքշաբթի, CNN-ը հայտնել է, հղում անելով  ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությանը, առ այն, որ նա մտադիր է տեղեկացնել նոր պատժամիջոցների մասին. Ռուսաստանի դեմ, քանի որ Մոսկվան կասկածվում է հակերային հարձակումների ենթադրյալ ներգրավվածության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում