Սիրիան կարող է բաժանվել մի շարք ոչ պաշտոնական ազդեցության գոտիների` Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջև

Սիրիան կարող է բաժանվել մի շարք ոչ պաշտոնական ազդեցության գոտիների` Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջև: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը, հղում անելով մի քանի աղբյուրների:

Ավելի վաղ, Anadolu գործակալությունը հաղորդում է, որ Անկարան եւ Մոսկվան պայմանավորվել են երկարաձգել հրադադարի ռեժիմը Սիրիայի ողջ տարածքում: 

Ըստ Reuters-ի, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կպահպանի պաշտոնը առնվազն մինչեւ հաջորդ ընտրություններ: 

«Վերջնական պայմանավորվածության հասնել դժվար կլինի, բայց դիրքորոշումները փոխվել են»,- մեջբերում է գործակալությունը Ռուսաստանի արտաքին գործերի խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովի հայտարարությունից:

Ըստ նրա, Ասադին փոխարինելու համար մի քանի թեկնածուների մասին արդեն քննարկվել է, սակայն կոնկրետ անուններ անվանել, նա հրաժարվեց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում