Էրդողանը մեղադրել է ՆԱՏՕ-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է ՆԱՏՕ-ին, որ դաշինքը չի աջակցում թուրքական ռազմական գործողություններին, որոնք կռվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի դեմ, սիրիական Ալ-Բաբա տարածքի ազատագրման համար:

«Էլ-Բաբա գործողության ժամանակ, մենք չենք տեսնում աջակցություն ՆԱՏՕ-ի կամ մեր դաշնակիցների կողմից: Եթե մենք դաշնակիցներ ենք, ապա ՆԱՏՕ-ն պետք է լինի մեզ հետ»,- ասել է Էրդողանը:
Նա հերքել է մեղադրանքները, առ այն, որ Թուրքիան աջակցում է ԻՊ-ին: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում