Պուտինն ստորագրեց ՀՕՊ-ի միավորված համակարգի ստեղծման հայ-ռուսական համաձայնագրի մասին օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել Է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման վերաբերյալ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի վավերացման մասին օրենքը, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:

Փաստաթուղթը հրապարակված Է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:

Հայաստանի հետ համաձայնագիրն ստորագրվել Է Մոսկվայում 2015 թվականի դեկտեմբերի 23-ին: Դրանով նախատեսվում Է «հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի՝ որպես ԱՊՀ-ի մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի բաղկացուցիչ մասի ստեղծում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում