Արգենտինայում մարդիկ հայտնվել են սաստիկ ջրհեղեղի ճիրաններում

Տեղատարափ անձրեւները ջրհեղեղ են առաջացրել Արգենտինայի Բուենոս-Այրեսի նահանգի Ռամալիո քաղաքում: Իրադարձության վայրից տեսանյութ Է հրապարակել BFMTV –ն:

Բնակավայրում ջրի մակարդակը հասել Է մեկուկես մետրի, ջրի տակ են անցել շենքերի առաջին հարկերը, մասնակիորեն խախտված Է Էլեկտրամատակարարումը:
Իշխանությունները տարերային աղետի գոտուց տարհանել են մի քանի հարյուր բնակիչների: Զոհերի եւ տուժածների մասին չի հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում