Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կանոնակարգում կատարվեցին փոփոխություններ

Կառավարությունը լրացումներ կատարեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կանոնակարգում, որոնք միտված են ինֆորմացիոն հասարակության, էլեկտրոնային պետական ծառայության, ՏՏ և նորարարությունների ճյուղերի զարգացմանը։ Նախագիծը ներկայացրեց Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը:

«Խնդիրների թվում է նպաստել տեխնոլոգիական ընկերությունների մշակումների առևտրականացմանը, մշակել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման քաղաքականությունը, ապահովել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված պետական ծրագրերի ու միջոցառումների մշակումը և դրանց իրագործումը, խթանել գործունեություն իրականացնող ընկերությունների գլոբալացման քաղաքականությունը»,-ասաց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում