Բագրատաշենի մաքսակետում կգործի «դյութի ֆրի»

ՀՀ կառավարությունը Բագրատաշենի մաքսակետում հողատարածք հատկացրեց «դյութի ֆրի» բացելու համար։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց դեկտեմբերի 29-ին կառավարության նիստում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ 278 քմ տարածքով տարածքը կփոխանցվի «Դյութի ֆրի հոլդինգ» ընկերությանը։

Հայաստանի այդ խանութներից կարող են օգտվել նաեւ ԵԱՏՄ մյուս երկրների քաղաքացիները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում