Սյունիքի մարզպետարանում կբացվի միջազգային համագործակցության բաժին

ՀՀ կառավարության որոշմամբ Սյունիքի մարզպետարանում կբացվի միջազգային համագործակցության բաժին։ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ որոշումն ընդունվել է՝ ելնելով ժամանակի նոր պահանջներից։ «Մարզը պետք է ուժեղացնի համագործակցությունը արտաքին գործընկերների հետ նոր նախագծեր ներգրավելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:

Սյունիքի մարզում՝ Իրանի հետ սահմանագծին նախատեսվում է ստեղծել Ազատ առևտրի գոտի, որում կներգրավվեն նաև իրանցի գործարարներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում