Կառավարությունը «Արմենիա Վայն» ընկերությանը տվեց մաքսային արտոնություններ

ՀՀ կառավարությունը «Արմենիա Վայն» ընկերությանը տվեց մաքսատուրքից ազատելու արտոնություններ: «Այս արտոնությունը կնպաստի տեխնոլոգիական սարքավորումների, ինչպես նաև դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և այլ նյութերի ներմուծմանը»,- ասաց ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ ավելացնելով, որ ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կազմում են 1 միլիարդ 846 միլիոն դրամ:

Ըստ Կարայանի՝ արտադրանքի իրացման ծավալները կազմում են 2 մլրդ 593 մլն, որից ՀՀ տարածքում՝ 1 մլրդ 738 մլն ՀՀ դրամ, ԵԱՏՄ այլ անդամ երկրներում՝ 724 մլն ՀՀ դրամ, երրորդ երկրներում՝ 131 մլն ՀՀ դրամ: Ընկերությունն ունի 144 աշխատատեղ՝ 204 հազար դրամ միջին աշխատավարձով: Նա ընդգծեց, որ ընկերությունը փաստացի իրականացրել է 4 միլիարդ 737 միլիոն ՀՀ դրամի ներդրում: Ըստ Կարայանի՝ ընկերությունը նախատեսում է նոր ներդրումներ, որոնց արդյունքում կբացվեն նոր աշխատատեղեր և կավելացվի արտադրանքի ծավալը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում