Դաղստանում ձերբակալել են Մոսկվայում ահաբեկչություն պատրաստող ԻՊ-ի զինյալների

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտնում Է Դաղստանում գաղտնի գործունեություն ծավալած խմբի յոթ անդամների ձերբակալության մասին, որոնք ՌԴ-ի տարածքում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման կողմնակիցներն են: Նրանք մտադրվել Էին մի շարք ահաբեկչական գործողություններ կատարել Մոսկվայի տարածաշրջանի տարածքում, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը:

Ռուսաստանի հատուկ ծառայությունը հայտնում Է, որ «զինյալները ահաբեկչական գրոհները պատրաստում Էին ԻՊ միջազգային ահաբեկչական կազմակերպության՝ Սիրիայում գտնվող հանձնակատարի ուղղակի ցուցումով:

Ձերբակալվածների բնակության վայրերի խուզարկությունների ընթացքում առգրավվել են մեծ քանակությամբ հրաձգային զենք եւ պայթանյութեր, ինչպես նաեւ ինքնաշեն պայթուցիկ սարքերի բաղադրատարրեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում