Բաքվում պայթյուն է տեղի ունեցել

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պայթյուն է տեղի ունեցել:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Պայթյունի հետևանքով վիրավորվել են Aztelekom-ի երկու աշխատակիցներ:

Պայթյունը տեղի է ունեցել Բաքվի Բադամդար փողոցում , հեռախոսագծերի վերանորոգման աշխատանքների ժամանակ:

Վիրավորները ծանր այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում