AM | RU
USD
EUR
RUB

Կառավարությունն էներգետիկայի ոլորտում ներկայացրել է 400-500 մլն դոլարի ներդրումային ծրագրերի փաթեթ

 
 
 

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը ներկայացրել է 400-500 մլն դոլարի ներդրումային ծրագրերի փաթեթ՝ արևային էներգետիկայի ոլորտում: Կառավարությունը հավանություն տվեց «Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրին», որի հիմնական նպատակն արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով ներդրումներ ներգրավելն է:

«Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար ընտրված տեղանքներից երկուսի համար «Արիես ինժեներիա» խորհրդատվական իսպանական ընկերությունն արդեն իրականացրել և ներկայացրել է տեխնիկատնտեսական հիմնավորումներ, իսկ չորս տեղանքների համար էլ նախապատրաստվում են: Ծրագրի իրականացումն ուղղված է ՀՀ-ում արևային էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության և դրա իրագործման մեխանիզմների ապահովմանը` ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացմանը, տնտեսական և էներգետիկ անկախության ամրապնդմանը, տնտեսական և էներգետիկ անվտանգությանը, էներգետ իկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանը, էներգախնայողությունը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծմանը և ծառայությունների կազմակերպմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցությունների նվազեցմանը»,- ասաց նախարար Աշոտ Մանուկյանը՝ընդգծելով, որ նախատեսվող կայանների համար կազմակերպվող մրցույթներն առավել արդյունավետ դարձնելու համար նախարարությունը նախատեսում է հունվարի վերջին անցկացնել հնարավոր ներդրողների ֆորում, որտեղ կքննարկվեն ներդրումների ներգրավման հնարավորությունները և հավանականությունները:

Միաժամանակ, նախարարը տեղեկացրեց, որ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը նախատեսում է հունվարի վերջին անցկացնել հնարավոր ներդրողների ֆորում, որտեղ կքննարկվեն ներդրումների ներգրավման հնարավորությունները և հավանականությունները:

Կարևորելով ծրագիրը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ նախարարության ներկայացրած ծրագրերը նախատեսում են մոտ 400-500 մլն դոլարի ներդրումային փաթեթ և ավելացրեց, որ հունվարի առաջին տասնօրյակից սկսած ամփոփվելու են նախարարությունների, գերատեսչությունների հաշվետվությունները, ինչպես նաև ամրագրվելու են 2017թ. անելիքները՝ հատկանշելով յուրաքանչյուր գերատեսչության մասով ներդրումների վերաբերյալ կանխատեսումները: «Այդ իսկ պատճառով ևս մեկ անգամ հիշեցնում եմ՝ պատրաստվենք, որպեսզի այդ օրն առարկայական խոսենք»,-նշեց կառավարության ղեկա վարը:

Լրահոս
ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական կառավարման մարմինների համակարգչային ցանցերի նկատմամբ կիբեռհարձակման դեպքը Երևանի հիվանդանոցներում հավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի կա. երկուսի վիճակը միջին ծանրության է Բաղրամյան պողոտայում կատարված զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է ևս մեկ անձ Ոստիկանությունը զգուշացնում է անօրինական գործողությունների շարունակման դեպքում հավաքը ցրելու հնարավորության մասին Արցախյան ազատամարտ. Պատմում է Ռաֆիկ Մաթևոսյանը Բելառուսի նախագահը Սերժ Սարգսյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ ՀՀ պաշտպանության նախարարի տեղաշարժի արհեստական սահմանափակումներն անթույլատրելի են. նախարարության հայտարարությունը Ֆինանսապես կրթված հենց դպրոցից Իտալիայում կայացել է «Հայոց ցեղասպանությունը 1915 սիրիացի մտավորականի մտքում» գրքի շնորհանդեսը Հոգեբանը հավաքների կազմակերպիչ Փաշինյանի ծրագրերն անհասկանալի է համարում Ժամը 17:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 217 անձ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում հավաքների մասնակիցներին բացել փողոցներն ու գնալ հանրապետության հրապարակ Հայաստանի և Արցախի սննդամթերքի անվտանգության ոլորտի ծրագրերը պետք է իրականացվեն զուգահեռ. ՍԱՊԾ պատվիրակությունն Ստեփանակերտում է Երևանի տարբեր փողոցներում հավաքի մասնակիցները փակել են երթևեկությունը Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիտվայի դեսպանի հետ Սևանա լճից ջրբացթողումները կվերահսկվեն նորաստեղծ դիսպեչերական կենտրոնի կողմից Գարո Փայլանը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել քաղաքացիություն շնորհել ցեղասպանության զոհերի ժառանգներին Վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում արտերկրի գործընկերներից ՄԻՊ-ն ահազանգեր է ստանում երեխաների անվտանգությամբ և դասապրոցեսների խաթարմամբ մտահոգ ծնողներից Արցախ այցելելը հանցագործություն չէ. բելգիացի պատգամավորներ Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ նախարարներ են նշանակվել Լապշինը ԵԽԽՎ-ում կխոսի Ադրբեջանի կողմից իր իրավունքների խախտման մասին. նա Արցախ կմեկնի հաջորդ այցին ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը Հայաստանում կառուցողական երկխոսության կոչ է արել Ոստիկանությունում բերման ենթարկված 183 քաղաքացի կա Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները ողջունել են հավաքի կազմակերպիչներին երկխոսության կանչելու ՀՀ նախագահի հրավերը Հոգեբանը հոգեբանի կարիք ունի Երևանն ու Լիոնը կապվել են ուղիղ ավիաչվերթով ՌԴ-ի զինվորական օդաչուներին Սիրիայում ռազմարշավից հետո կզինեն նոր փրկարար հանդերձանքով Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին Ապրիլի 20-ին 14:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 166 անձ Ինչու չեն կառուցվել Իրան-Հայաստան երկաթուղին և նոր ատոմակայանը. Սերժ Սարգսյանի արձագանքը Սերժ Սարգսյանը Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսների հետ խոսել է բողոքի արտահայտման զանգվածային միջոցառումների մասին Հավաքի մասնակիցները շարունակում են երթը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանով. կան բերման ենթարկվածներ Հավաքի վայրերից պատշաճ հեռավորություն չպահպանող լրագրողները խոչընդոտում են ոստիկանների պարտականությունների կատարմանը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Մեքենաներով բանուկ փողոցները փակելու գործողությունները վտանգում են երթևեկության մասնակիցների կյանքը. ոստիկանությունը Բակո Սահակյանն ընդունել է բասկետբոլի Ա լիգայի առաջնությունում հաղթած «Արցախ» թիմին Թուրքիան իր ոսկու պաշարները դուրս է բերել ԱՄՆ-ից. Hürriyet Իրավաբանական օգնություն տրամադրող խմբի փաստաբանները գտնվում են գրեթե բոլոր ոստիկանության բաժիններում Երևանի հիվանդանոցներում գտնվող հավաքի ընթացքում տուժած 3 անձանց վիճակը բավարար է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan