Կառավարությունն էներգետիկայի ոլորտում ներկայացրել է 400-500 մլն դոլարի ներդրումային ծրագրերի փաթեթ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը ներկայացրել է 400-500 մլն դոլարի ներդրումային ծրագրերի փաթեթ՝ արևային էներգետիկայի ոլորտում: Կառավարությունը հավանություն տվեց «Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրին», որի հիմնական նպատակն արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով ներդրումներ ներգրավելն է:

«Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար ընտրված տեղանքներից երկուսի համար «Արիես ինժեներիա» խորհրդատվական իսպանական ընկերությունն արդեն իրականացրել և ներկայացրել է տեխնիկատնտեսական հիմնավորումներ, իսկ չորս տեղանքների համար էլ նախապատրաստվում են: Ծրագրի իրականացումն ուղղված է ՀՀ-ում արևային էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության և դրա իրագործման մեխանիզմների ապահովմանը` ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացմանը, տնտեսական և էներգետիկ անկախության ամրապնդմանը, տնտեսական և էներգետիկ անվտանգությանը, էներգետ իկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանը, էներգախնայողությունը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծմանը և ծառայությունների կազմակերպմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցությունների նվազեցմանը»,- ասաց նախարար Աշոտ Մանուկյանը՝ընդգծելով, որ նախատեսվող կայանների համար կազմակերպվող մրցույթներն առավել արդյունավետ դարձնելու համար նախարարությունը նախատեսում է հունվարի վերջին անցկացնել հնարավոր ներդրողների ֆորում, որտեղ կքննարկվեն ներդրումների ներգրավման հնարավորությունները և հավանականությունները:

Միաժամանակ, նախարարը տեղեկացրեց, որ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը նախատեսում է հունվարի վերջին անցկացնել հնարավոր ներդրողների ֆորում, որտեղ կքննարկվեն ներդրումների ներգրավման հնարավորությունները և հավանականությունները:

Կարևորելով ծրագիրը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ նախարարության ներկայացրած ծրագրերը նախատեսում են մոտ 400-500 մլն դոլարի ներդրումային փաթեթ և ավելացրեց, որ հունվարի առաջին տասնօրյակից սկսած ամփոփվելու են նախարարությունների, գերատեսչությունների հաշվետվությունները, ինչպես նաև ամրագրվելու են 2017թ. անելիքները՝ հատկանշելով յուրաքանչյուր գերատեսչության մասով ներդրումների վերաբերյալ կանխատեսումները: «Այդ իսկ պատճառով ևս մեկ անգամ հիշեցնում եմ՝ պատրաստվենք, որպեսզի այդ օրն առարկայական խոսենք»,-նշեց կառավարության ղեկա վարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում