Թրամփի վարչակազմը կարող է միանալ Սիրիայի հակամարտության կարգավորմանը. Լավրով

ԱՄՆ-ը նոր վարչակազմով կկարողանա միանալ Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի՝ Սիրիայի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին, երբ երկրի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը ձեռնամուխ լինի իր պարտականությունների կատարմանը: Այդ մասին ասել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ես կցանկանայի հույս հայտնել, որ երբ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձեռնամուխ լինի իր պարտականություններին, նրանք նույնպես կկարողանան միանալ այդ ջանքերին, որպեսզի մենք այդ ուղղությամբ աշխատենք համերաշխ եւ համատեղ»,-ասել Է Լավրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում