AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանական «Խաղաղության պլատֆորմի» բլեֆը հօդս է ցնդում. դրա «մասնակիցները» հերքում են իրենց առնչությունը

Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք հատվածում Ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 29-ին, ադրբեջանական զինուժը ձեռնարկել է դիվերսիոն հարձակման անհաջող փորձ: Շնորհիվ Հայաստանի զինված ուժերի արդյունավետ արձագանքի՝ ագրեսորը ստիպված է եղել նահանջել՝ թողնելով 7 զոհի և վիրավորների:

«Ցավոք սրտի ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը ևս կրել է կորուստներ: Պետական սահմանի պաշտպանության ժամանակ զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և ցավակցում է զինծառայողների հարազատներին», - նշվում է Հայաստանի ՊՆ հաղորդագրության մեջ:

Մինչև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը իր ամանորյա ուղերձում դիմելով ադրբեջանցիներին՝ հերթական անգամ բռնկվեց հայերի հասցեին ռազմատենչ սպառնալիքներով, Ադրբեջանի նախագահի վարչակազմում լափում են այն փողերը, ո րոնք առատորեն տրամադրվել են հերթական քարոզչական բնույթի նախագծին՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու հարթակ» ծրագրին:

Ի՞նչ է իրենից ներկայացնում ի սկզբանե, ըստ էության, անհեռանկար և բովանդակային առումով վարկաբեկված այս բարձրագոչ նախագիծը: Հայաստանում անուշադրության պակասից տառապող «օգտակար հիմարների» խումբը, որը հույս ունի վաստակել բնությունից իրենց շնորհված որակների՝ բարոյական սկզբունքների և արժանապատվության զգացողության բացակայության վրա, ժամանել են Բաքու՝ կրթելու ադրբեջանցի գործընկերներին, թե ինչպես արդյունավետ պայքարել հայկական հողերի համար:

Մինչդեռ ճոռոմ մամուլի ասուլիսը և բարձրագոչ հայտարարությունները հայ հասարակության համար, ըստ էության, մնացին աննկատ և չգնահատված, որտեղ ալիևյան ռեժիմի իրավունքների պահպանման համար պայքարող հայկական ազգանուններ ունեցողների մասին մինչև Բաքու այցը չէին էլ լսել:

Ադրբեջանական կողմից «Պլատֆորմին» միացել են ոչ պակաս օդիոզ դեմքեր: Օրինակ, Շելալա Հասանովային արժե առանձին անդրադառնալ:
Սույն տիկինը ղեկավարում է «Հանրության հետ կապերի աջակցություն» ՈԿԿ-ն և Ադրբեջանի նախագահին կից գործող Ոչ կառավարական կազմակերպությունների աջակցող Պետական խորհրդի տրամադրած դրամաշնորհի շնորհիվ ծավալել է բուռն գործունեություն` ապացուցելու նպատակով, որ Հայաստանի տարածքը պատմականորեն պատկանում է Ադրբեջանին:

Ադրբեջանի նախագահի վարչակազմի ֆինանսավորած նախագիծը կոչվում է «Ինտերնետում Արևմտյան Ադրբեջանի մասին ճշմարտություն տարածելու մասին»:
Ավելի պարզ՝ Շելալա Հասանովայի և նրա հովանավորների հիվանդ երևակայությամբ «Արևմտյան Ադրբեջանը» Հայաստանի Հանրապետության տարածքն է: Թե ինչ խաղաղության մասին է նա ուզում պայմանավորվել «Պլատֆորմի» շրջանակներում, պարզ է:

Մինչդեռ ադրբեջանական քարոզչությունից առավել հետաքրքիր են այն իրականացնելու մեթոդները: Նախանձելի պարբերականությամբ ադրբեջանական haqqin.az քարոզչական կայքը զեկուցում է «Պլատֆորմին» միացող հայերի նոր խմբաքանակի մասին: Եվ նույն համառությամբ դրանք ժխտո ւմ-հերքվում են այն մարդկանց կողմից, ում անուններն օգտագործում են նախագծի հեղինակները:

Կեղտոտ կեղծիքի առաջին «զոհը» Հայաստանի բանակի նախկին սպա Նորայր Մինասյանն էր, որը նույն haqqin.az-ի պնդմամբ «օգնություն էր խնդրել Ադրբեջանի ղեկավարությունից»: Հայկական լրատվամիջոցներն անհապաղ կապվեցին սպայի ընտանիքի հետ և ստացան ադրբեջանական ապատեղեկատվության հերքումը:
Հետո եղավ նոր միջադեպ, այս անգամ ԼՂՀ երիտասարդ գրող Լուսինե Ներսիսյանի հետ, որն իբր միացել է «Պլատֆորմին» ու այդ պատճառով ձերբակալվել: Ադրբեջանական ԶԼՄ-ները փորձեցին սկանդալ սարքել, ապատեղեկատվություն տարածելով նաև Ադրբեջանում Եվրամիության դեսպան Մալենա Մարդի անունից, որն, իբր դատապարտել էր երիտասարդ աղջկա ձերբակալությունը:

Ինքը` Մարդն է հանդես եկել հայտարարությամբ դեկտեմբերի 15-ին Trеnd գործակալության կողմից տարածված «Ադրբեջանում ԵՄ գրասենյակի ղեկավարն արտահայտել է իր վերաբերմունքը Բաքվի խաղաղապահ հարթակի ազգությամբ հայ անդամի վերաբերյալ» վերնագրով հաղորդագրության մասին:

«Պետք է ասեմ, որ ոչ մի տեղեկություն չունեմ այդ «Պլատֆորմի» ու դրա անդամների ձերբակալությունների մասին: Հաշվի առնելով երկխոսությունը տարբեր խմբերի միջև, միևնույն է, ես տեղեկություն ունեմ դրա մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունից, այդ պատճառով ես չեմ կարող ինչ-որ գնահատական տալ նրանց գործունեությանը», - ասված է դեսպանի հայտարարությունում, որը մեջբերում է Turan-ը:

Պատմությանը վերջակետ դրեց անձամբ Լուսինե Ներսիսյանը՝ հերքելով ադրբեջանական մամուլի կեղծ տեղեկատվությունը և՛ իր հարցազրույցի վերաբերյալ, և՛ մտացածին ձերբակալության։ «Հարգելինե՛րս, կարճ տեսանյութը և Վահանի հետ իմ հարցազրույցը, որը տեսել եք սոցիալական ցանցերում և, որն այն սրիկայի կողմից թարգմանվել է ռուսերեն, քանի որ ես նրա հետ զրուցել էի հայերեն, չեն համապատասխանում իրականությանը․․․ Իբրև ձերբակալության մասին խոսակցություններ․․․ Բոլորին վստահեցնում եմ, որ դա կեղծ տեղեկատվություն է․ ես իմ գյուղում եմ, իմ տանը և անհանգստացած եմ այս ամենի համար։ Ովքեր ճանաչում են ինձ, տեղյակ են իմ հայրենասիրությունից, և ես վստահեցնում եմ դա հենց այդպես է։ Դա ապացուցելու, կեղծիքը հերքելու համար պատրաստ եմ հանրային ելույթ ունենալ»։

Եվ հիմա Aysor.am խմբագրության տրամադրության տակ է Եվգենի ան ունով մի երիտասարդ ուկրաինացու տեսանյութ, որը Haqqin.az կայքում ներկայացված է եղել որպես ծնունդով շուշեցի և «Եվրամայդանի» ակտիվիստ, ազգությամբ հայ Արամ Կարապետյան, որը միացել է ադրբեջանական քարոզչական «Հարթակին»:
Տեսանյութում Եվգենին ասում է. «Ողջույն, իմ անունը Եվգենի է: Ես Արամ Կարապետյանը չեմ: Ես չգիտեմ, թե ինչպես է դա տեղի ունեցել, որ իմ նկարները հայտնվել են այնտեղ (Haqqin.az կայքում - Aysor.am): Ես Ուկրաինայից եմ, ես հայ չեմ, ես ներողություն եմ խնդրում: Ես չգիտեմ, թե ինչպես են իմ լուսանկարները այդ կոնտեքստով հայտնվել համացանցում»:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը հեռուն գնացող նպատակներ է հետապնդում՝ մեծ միջոցներ ծախսելով խաղաղարար ծրագրերի համար, սակայն կացնային մոտեցումը, որով ամեն անգամ ադրբեջանական քարոզչության կողմնակիցները փորձում են իրականացնել «վերևից» եկած՝ փաստերը խեղաթյուրելու և հասարակությանն ապատեղեկատվություն հրամցնելու հրամանները, նման ծրագրերը լուրջ ընդունելու հնարավորություն չի տալիս:

Լրահոս
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Սուոնսի»-ին. Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցումների հեղինակ Արթիկի երկու ավագ դպրոցների միավորման նախագիծը դեռ չի ներկայացվել կառավարություն Հայաստանում կանցկացվի առաջին ամառային միջազգային դպրոցը տեսական ֆիզիկայի բնագավառում Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Արարատի մարզում նախատեսվում է գործարկել ժամանակակից տեխնոլոգիաներով ձկնաբուծարան Երևան-Սևան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 9 մարդ Զավեշտալի է, երբ հայ-թուրքական սահմանը միակողմանի փակած Թուրքիան խոսում է ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին Սուրգուտում տղամարդը դանակով վիրավորել է 8 անցորդի Լոռու մարզում վթարի հետևանքով 2 մարդ զոհվել է. կա 7 վիրավոր Բժշկական տուրիզմի նպատակով Հայաստան այցելողների թիվն աճել է Հակառակորդն այս շաբաթ հրադադարը խախտել է 220 անգամ Ամռան ամիսներին զգուշանալ կողոպուտներից և բնակարանային գողություններից. ոստիկանությունը հորդորում է փակ պահել դռներն ու պատուհանները Արդյունավետ նորամուծությունների արդյունքում Հայաստանում իսպառ կբացառվեն բանկոմատ թալանելու դեպքերը Իսպանիայի ոստիկանությունը որոնում է Բարսելոնայի ահաբեկչության գլխավոր կասկածյալին Մենք հայ Հայկ Նահապետի զավակներն ենք, որը հաղթեց Հին Արևելքի Տիտանյան Բելին Հայաստանն Իրանի համար կամուրջ է Եվրասիայի ու Եվրոպայի շուկաներ մուտք գործելու համար. Ռոհանիի խորհրդական Լավրովն օգոստոսին հնարավոր է այցելի Պարսից ծոցի տարածաշրջան ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում տեղի է ունեցած հրաձգության հետևանքով ոստիկանների թվում կա մեկ զոհ և երեք վիրավոր Արցախի Ակնաղբյուր համայնքում կազմակերպվելու է հերթական երիտասարդական ճամբարը ՀՀ ԱԻ նախարարը պարգևատրեց «ԻԼ-76»-ի անձնակազմին Լևոն Արոնյանը՝ Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող «Հրապարակ». «Ելք»-ը գրոհների է պատրաստվում աշնանը «Հայկական ժամանակ». Նախագահն իր արձակուրդի մի մասն անց է կացրել Եվրոպայում «Հրապարակ». Հայ գիտնականը նվերներ է պատրաստել Պուտինի և Թրամփի համար «Հայկական ժամանակ». Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանը պետք է տեղափոխվի «Հրապարակ». Սալոնիկ-Երևան ինքաթիռին կայծակ է հարվածել, այն օդում տատանվել է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 19 Ֆրանսիան Բարսելոնայի ահաբեկչությունից հետո ուժեղացրել է վերահսկողությունը Իսպանիայի հետ սահմանին Հայաստանը մասնակցում է Դամասկոսի միջազգային 59-րդ ցուցահանդեսին Փառատոնների ժամանակ Հայաստան այցելող զբոսաշրջիկների միջին թիվը ավելանում է 10-15 տոկոսով Մեհդի Քյարուբին կառավարության զիջումներից հետո դադարեցրել Է հացադուլը Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատժի կրումը. Հայաստանը ճանաչեց ՌԴ դատարանի դատավճիռը ՊԵԿ-ը պարզաբանել է ՌԴ-ում ՀՀ-ից տեղափոխված ձկան առգրավման դեպքը Բարսելոնայում ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 130-ի. El Pais Ձերբակալվել է Կատալոնիայի ահաբեկչության հետ կապված չորրորդ կասկածյալը ԵԱՏՄ հետ համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է բոլոր անդամ-երկրների համաձայնությունը. ՀՀ ԱԳՆ Էդմոն Մարուքյանը Երևան-Բաքու երկաթգծի թալանի մասին հոդվածի առթիվ քրգործ հարուցելու հարցով դիմել է գլխավոր դատախազին Կարմիր Բլուր գերեզմանատան մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մարդ է մահացել Խորովածի միջազգային փառատոնը կնպաստի հայկական ավանդական խոհանոցի տարածմանն ու զբոսաշրջության զարգացմանը Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստղակերպը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan