«Մեծ ությակի» ձեւաչափն սպառել Է իրեն. Լավրով

«Մեծ ությակի» ձեւաչափն սպառել Է իրեն, Ռուսաստանն ավելի հեռանկարային Է համարում առաջատար պետությունների, այդ թվում՝ արեւմտյան տերությունների հետ երկխոսությունն ավելի արդյունավետ հարթակներում, օրինակ, G20-ի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Այսօր մենք այդ ձեւաչափի շրջանակներում աշխատելու անհրաժեշտություն չենք տեսնում: Այն, մեր կարծիքով, մեծապես սպառել Է իրեն, կորցրել միջազգային կշիռը»,-ասել Է Լավրովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում, հավելելով, որ «այդ ոչ պաշտոնական ակումբի անդամներից շատերը հիվանդ են հակառուսական ախտանիշով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում