«Արմավիր» ՔԿՀ ծառայողի մոտ հայտնաբերվել է 250 գրամ կանաչադեղնավուն զանգված

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկի ծառայողներից մեկին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Վերջինիս մոտից հայտնաբերվել և առգրավվել է 250 գրամ կանաչադեղնավուն զանգված, 2 լիտր սպիրտ, 1 հատ «B 8» գրառմամբ դեղահաբ, 29 դեղապատիճ և 1 բջջային հեռախոս:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում