Ռուսաստանն ու Թուրքիան հանդես կգան Սիրիայում կրակի դադարեցման համար երաշխավոր

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Անկարան եւ Մոսկվան հանդես կգան Սիրիայում զինադադարի պահպանման երաշխավորի կարգավիճակով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Այս համաձայնագրով, կողմերը պայմանավորվել են դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, այդ թվում օդում, եւ խոստացել են չընդլայնել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքըները»,- մեջբերվում է գործակալության հայտարարությունից:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի հաստատման մասին Սիրիայում եւ արդեն պետք է սկսել խաղաղ բանակցություններ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում