Ադրբեջանը հրադադարը խախտել է շուրջ 40 անգամ

Ադրբեջանը դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ԼՂՀ զորքերի հետ շփման գոտում հրադադարը խախտել է շուրջ 40 անգամ՝ տարբեր հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, որի հաղորդագ րության մեջ նշված է. «Դեկտեմբերի 29-ի և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:

Անհրաժեշտ դեպքերում դիմելով նաև պատասխան քայլերի, ՊԲ-ի դիրքապահ ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը և հստակորեն կրում մարտական հերթապահություն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում