Սիրիայի հյուսիսում 1 թուրք զինվոր սպանվել է, 9-ը` վիրավորվել

Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ-Բաբ քաղաքում «Եփրատի վահան» գործողության շրջանակներում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ տեղի ունեցող մարտերում սպանվել է մեկ թուրք զինվոր, 9-ը` վիրավորվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ը:

Սպանված թուրք սերժանտը «Եփրատի վահան» գործողության շրջանակներում Թուրքիայի ունեցած 39-րդ զոհն է:

Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրականացվող մարտերը շարունակվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում