AM | RU | EN
USD
EUR
RUB

Խաղաղության հրամայականը՝ աղոթք ու մաղթանք

Ժպիտ, որի տակ խորունկ թախիծ կա, ոչ հեռավոր անցյալի կորստյան ցավն ու ապագայի մշուշը թաքցնելու ձգտում, ուժեղ թվալու փորձ… Էլվիրայի՝ ապրիլյան պատերազմի օրերին հերոսաբար նահատակված Մասիս Թովմասյանի, մանկամարդ այրու ժպտացող աչքերն այնքան անկեղծ են պատկերում հոգու տառապանքը, որ օգնելու անկարողությունից ինքդ քո աչքին փոքրանում ես, նսեմանում …

Ընդամենը 8 ամիս առաջ նրանք միասին էին: Այնքան կապված միմյանց հետ, որ ոչ մեկին առանձին-առանձին չէիր պատկերացնի: Իսկ հիմա… նոր տարին չգիտեն ինչպես պիտի դիմավորեն:

Ամեն ինչ այնքան անսպասելի էր, որ մինչև հիմա էլ երբեմն այն զգացողությունն ունեմ, թե այս ամենը երազ է, և ահա ես ուր որ է կարթնանամ, ու կրկին առաջվա պես կլինի:

Երեխաներիս մոտ էլ կա այդ զգացողությունը:

Մասիսի մասին մենք միշտ ներկայով ենք խոսում: Երկու ամիս շարունակ աղջիկս՝ Էլենը, սեղան նստելիս չորս ափսե էր դնում…

Էդվինս թաքցնում է ապրումները, իսկ Էլենը՝ ոչ: Մասիսը որդու հանդեպ միշտ ավելի չոր, տղամարդավարի էր վերաբերում, իսկ Էլենը նրա կյանքի ծաղիկն էր: Միայն այն հայացքը, որով նայում էր աղջկան, ով գիտե, ինչեր արժեր Էլենի համար: Ու հիմա Էլենին չեն հերիքում հոր սերն ու գորովանքը: Ես անընդհատ ասում եմ, որ երկուսիս փոխարեն եմ սիրելու նրանց, որ ես նրանց և մայրն եմ, և հայրը: Բայց ահա Էլենի համար ամեն ինչ քիչ է… Երբ կողքից որևէ մեկը հոր անուն է տալիս, ես զգում եմ, թե ինչպես է ալեկոծվում նրա սրտիկը:

Ամենադժվարը երեկոյան ժամերն են: Ամեն երեկո Մասիսը մի հետաքրքիր ֆիլմ էր միացնում, բազմոցի վրա չորսս իրար գլխի հավաքված՝ ֆիլմ էինք դիտում: Մասիսից հետո այլևս ոչ մի անգամ կինո չենք նայել: Չգիտեմ, գուցե սա մանրուք է: Բայց, պատկերացնու՞մ եք, ամենադժվարը մանրուք թվացող այս իրավիճակները հաղթահարելն է:

Մենք ունենք ընկերների մի նոր շրջանակ։ Ես նրանց անվանում եմ դժբախտության ընկերներ: Հիմա նրանք մեր ամենամտերիմներն են: Ապրիլը միավորել է մեզ: Դա Նորոյենց` Հաջյան Նորայրի ընտանիքն է, Մովսիսյան Ռուդիկինը, Դանիելյան Մարատինը։ Ես զգում եմ, որ նրանց հետ իմ երեխաներն ավելի ազատ են, ավելի անկաշկանդ: Թեկուզ վատ բան եմ ասում, բայց Արցախյան պատերազմից հետո, երբ զոհվածների երեխաներ շատ կային, ինչ-որ առումով նրանք կարծես հեշտ էին միահյուսվում շրջապատին: Ես զգում եմ, որ իմ երեխաները, մի տեսակ օտարացել են հին շրջապատում: Իսկ նոր ընկերների դեպքում այդ պատնեշը չկա:

Այս ամառվա հետ շատ ծրագրեր էինք կապում: Մենք երազում էինք սեփական տուն կառուցել և այս տարի պիտի հողամաս գնեինք: Իմ բալիկները միրգ շատ են սիրում: Ես միշտ ասում էի՝ Մասիս, մենք պետք է պտղատու ծառերով տնամերձ ունենանք, որ մեր երեխաները սրտներն ուզածի չափ միրգ ուտեն: Մենք իմ հորական տանն ենք ապրում: Սեփական տան մասին մեր երազանքն այդպես էլ երազանք մնաց:

Իրականում ոչ մի կին էլ չի ուզում ուժեղ լինել: Ես միայն հիմա եմ զգում թույլ կնոջ առավելությունը: Միայն ուժեղ տղամարդն է կնոջը թույլ լինելու հնարավորություն տալիս:
Հիմա ես այլևս ոչ մի բանի մասին չեմ երազում, ապագայի համար ոչ մի ծրագիր էլ չունեմ: Ապրում ենք մի օրվա կյանքով: Օրերն էլ կարծես հենց այնպես՝ գլոր-գլոր հաջորդում են իրար: Մեն ու միայնակ երազել անգամ չի ստացվում…՚։

Ներս են մտնում Էդվինն ու Էլենը: Էդվինը ձյուդոյի պարապմունքից է վերադառնում, Էլենը` պարի պարապմունքից։ Ապրիլից հետո Էլենն այլևս չէր ուզում պարի գնալ: Հայրն էր միշտ պարի տանում նրան, իսկ հիմա՝ պապիկը: Էդվինը շարունակում է ձյուդո գնալ, տնից մոտիկ ու հեշտ է:

Հոր կորստյան ծանրությունից երկուսն էլ կարծես թե ժամանակից շուտ են հասունացել: Հրեշտակի աչքերով աղջնակի դեմքին փնտրում ու չեմ գտնում առաջվա ծիծաղկուն հայացքը: Ուզում եմ հարցնել, թե ինչ են խնդրելու Ձմեռ պապիկից, չեմ համաձարկվում: Իսկ ժպտալու բոլոր ջանքերս ակամա դիմագծերիս ծամածռության են վերածվում:

Խաղաղություն եմ ցանկանում Արցախին ու աշխարհին: Ուզում եմ, որ բոլոր զինվորները տուն վերադառնան՚. խաղաղոթյան արժեքն ու հրամայականն իր մաշկի վրա ամեն օր զգացող կնոջ աղոթքն ու մաղթանքն է:

Յուլիա ՎԱՆՅԱՆ

 

Լրահոս
Ամանորի գիշերն ահաբեկչություն էր ծրագրված Ստամբուլի Թաքսիմ հրապարակում. ահաբեկիչը ցուցմունք է տվել Ջորջ Բուշ-ավագին տեղափոխել են հիվանդանոց Թրամփը պահանջել Է, որ իր պաշտոնակալությունը բոյկոտողները վերադարձնեն իրենց տոմսերը Կալիֆոռնիայում ցանկանում են դասախոսություն անցկացնել, «ռուսական միջամտություն» թեմայով Արգենտինան վերահաստատել է հայ-արգենտինական կապերի սերտացմանն ուղղված իր պատրաստակամությունը Երևան քաղաքը վստահելի ու կարևոր գործընկեր է ՎԶԵԲ-ի համար. Ֆրանս Վիկերս Արա Այվազյանը նշանակվել է Կոստա Ռիկայում և Կուբայում ՀՀ դեսպան Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին Մովսես Հակոբյանը մասնակցել է Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի հանդիպմանը Գևորգ Կոստանյանը նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական Լավրովը և Ավստրիայի ԱԳ նախարարը բանակցություններ են վարում Մոսկվայում Օլանդը եւ Մեյը քննարկել են Brexit-ի թեման Վահան Մարտիրոսյանն ընդունել է բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներին Ասանժը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել արտահանձնման հարցի շուրջ Իրանի նախագահը բացառել է միջուկային գործարքի վերանայումը ԱՄՆ պետդեպի խոսնակն անդրադարձել է բլոգեր Լապշինի հարցին ԱՄՆ-ի ԿՀՎ-ն հրապարակել է 13 մլն փաստաթղթերից բաղկացած իր արխիվը Հարավային Կորեայի նախագահի օգնականը խոստովանել է, որ գաղտնի փաստաթղթեր Է փոխանցել նրա ընկերուհուն Փոքր ՀԷԿ-երի համար կսահմանվեն տեխնիկական նոր պահանջներ Ստրասբուրգում քննարկվել է Հայաստան-ԵԽ գործողությունների ծրագիրը Դամասկոսի արվարձանում պայթյունից ութ զոհվածների թվում գեներալ կա. «Ալ Արաբիա» Եղանակի դրական տեղաշարժ. սառը օդի լճացման պատճառ դարձած անտիցիկլոնը թուլանում է ԻՊ զգալի թվով անդամներ մտել են Թուրքիա. Իրաքի դեսպան Օբաման մեղմացրեց Չելսի Մենինգի նկատմամբ կայացված դատավճիռը Մոսկվա-Երևան չվերթի ուղևորն ալկոհոլի ազդեցության տակ սպառնալիքներ է հնչեցրել անձնակազմի հասցեին ԱՄՆ-ի Սենատը Թիլերսոնի թեկնածության շուրջ կքվեարկի հունվարի 23-ին Անտոնիո Տայանին ընտրվեց Եվրախորհրդարանի նախագահ Թրամփը պաշտոնակալության ժամանակ երդում կտա միանգամից երկու Աստվածաշնչերով Թրամփը ժամանել է Վաշինգտոն՝ մասնակցելու օտարերկրացի դիվանագետների ընդունելությանը. Hill ԼՂ հակամարտության վերաբերյալ Լավրովի հայտարարությունը իրականության արձանագրումն է. Թևան Պողոսյան «Ժամանակ». Սեյրան Օհանյանի շուրջ համախմբվածները կհայտարարեն Ծառուկյանին միանալու մտադրության մասին Ադրբեջանը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է ենթափողային նռնականետ «Հայկական ժամանակ». Ռուբլու փոխարժեքը ներկայումս ամենաբարձրն է անցած 1.5 տարվա ընթացքում «Ժողովուրդ». Աջափնյակի թաղապետարանի ղեկավարությունը որոշել է թաքցնել մի ամբողջ բաժնի աշխատակիցների «Հրապարակ». Ամենազոր Լիսկայի չեզոքացումը շատերի առջև է դռներ բացել «Հրապարակ». Խաշ փարթի՝ հայաստանյան գործարարների մասնակցությամբ «Առավոտ». Ավետիք Իշխանյան. Գագիկ Ծառուկյանն իշխանությունների թույլտվությամբ է վերադառնում «Ժողովուրդ». Արաբկիրում թեժ պայքար է սպասվում «Առավոտ». Հայրիկյանը նամակ է գրել Լևոն Տեր-Պետրոսյանին՝ առաջարկելով համագործակցել «Ժողովուրդ». ՕԵԿ-ը այս անգամ ի՞նչ է բաժանել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan