Թուրքիայում PKK-ի 5 ներկայացուցիչ է ձերբակալվել

Թուրքիայում Քրդստանի բանվորական կուսակցության 5 բարձրաստիճան ներկայացուցիչ է ձերբակալվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը:

Ձերբակալությունները տեղի են ունեցել Թուրքիայի Դիարբեքիր, Անթալիա եւ Շանլըուրֆա նահանգներում իրականացված ահաբեկչության դեմ պայքարի գործողությունների արդյունքում:

Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր: 1980- ականներից PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում զոհվել է մոտ 50 հազար մարդ, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում