Brent մակնիշի նավթի գինը գերազանցել է 57 դոլարը

Լոնդոնի ICE բորսայում սակարկությունների ընթացքում 2017 թվականի փետրվարի մատակարարման Brent մակնիշի նավթի ֆյուչերսի արժեքը բարձրացել է 0,42 տոկոսով եւ բարելի դիմաց կազմել 57,08 դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են սակարկությունների տվյալները: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, վերջին անգամ այդ տեսակի նավթի գինը 57 դոլարի նշագծից բարձր է եղել 2016 թվականի դեկտեմբերի 12-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում