ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները նոր վարչակազմին նեղը լծելու Օբամայի փորձն է. Թրամփի օգնական

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր օգնական Քելիեն Քոնվեյը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից հայտարարված հակառուսական նոր պատժամիջոցները կարող են լինել Օբամայի վարչակազմի փորձը՝ հանրապետականին զրկել գործողությունների ազատությունից:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քոնվեյը դեկտեմբերի 29-ին հայտարարել է CNN հեռուստաալիքի եթերում:

«Նույնիսկ նրանք, ովքեր շատ հարցերում համակրում են նախագահ Օբամային, նշում են, որ նա այսօր դա արել է, մասնավորապես, որպեսզի նեղը լծի ընտրված նախագահ Թրամփին»,– ասել է նա:

«Շատ ցավալի է, եթե այդ հարցում դրդապատճառը քաղաքականությունն է եղել, բայց մենք չենք կարող չմտածել, որ հաճախ բանը հենց դա է»,– հավելել է Քոնվեյը: «Մեր կարծիքով՝ սա այն չէ, ինչը դեմոկրատական պետության մեջ համարում են իշխանության սահուն փոխանցում»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում