Ստոլտենբերգը կարեւորել է Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելը

ՆԱՏՕ-ն դաշինքի մասնակից երկրների համար ուղղակի սպառնալիք չի տեսնում Ռուսաստանի կողմից եւ կարեւոր է համարում Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը գերմանական DPA գործակալությա նը տված հարցազրույցում:

«Ռուսաստանից անմիջական սպառնալիք չկա դաշինքի գծով գործընկերների համար: Ռուսաստանը մեր հարեւանն է եւ կմնա մեր հարեւանը, ուստի մենք ջանում ենք երկխոսություն պահպանել եւ ձգտում ենք հասնել լարվածության թուլացման»,- ասել է նա:Պատասխանելով այն հարցին, թե իր կարծիքով 2017 թվականին ով ավելի մեծ վտանգ կներկայացնի ՆԱՏՕ-ի համար՝ ՌԴ-ն, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, Ստոլտենբերգը կարծիք է հայտնել, որ «իմաստ չունի Ռուսաստանը ԻՊ-ի հետ համեմատելը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում