ՌԴ ԱԳՆ-ն առաջարկեց Ռուսաստանում պերսոնա նոն գրատա հայտարարել ամերիկացի 35 դիվանագետների

Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարում ամերիկացի 35 դիվանագետների՝ Մոսկվայի դեսպանության 31 աշխատակիցների եւ Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոսարանի չորս աշխատակիցների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: 

«Մենք, իհարկե, չենք կարող նման արարքներն անպատասխան թողնել, փոխադարձությունը դիվանգիտության եւ միջազգային հարաբերությունների օրենքնէ, -ասել է նա:- Ուստի Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մյուս գերատեսչություններից գործընկերների հետ միասին Ռուսաստանի նախագահի քննարկմանը առաջարկ է ներկայացրել պերսոնա նոն գրատա հայտարարել Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանության 31 աշխատակիցների եւ Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոսությունից չորս դիվանետների»:

Լավրովը հայտնել է, որ գերատեսչությունը նաեւ առաջարկել է արգելել ԱՄՆ-ին՝ օգտվել երկու օբյեկտներից Ռուսաստանի մայրաքաղաքում: Նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու կապակցությամբ Ռուսաստանին ներկայացվող մեղադրանքներն անհիմն են:

Ավելի վաղ Միացյալ Նահանգները հայտարարել է Վաշինգտոնից եւ Սան Ֆրանցիսկոյից 35 ռուս դիվանագետների արտաքսման, ինչպես նաեւ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Ինչպես հաղորդվում է, պատժամիջոցները սահմանվել են նախընտրական արշավի ընթացքում իրականացված կիբեռգրոհների կապակցությամբ, որոնց համար Վաշինգտոնը մեղադրել է Ռուսաստանին:

Ռուսաստանի կիբեռագրեսիայի մասշտաբները ցուցադրելու նպատակով ԱՄՆ-ը նաեւ հանգամանալի զեկույց է հրապարակել ռուսական հաքերային ենթակառուցվածքի վերաբերյալ: Նախագահ Օբաման նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ը հետագա միջոցներ կձեռնարկի:

Պերսոնա նոն գրատա հայտարարված դիվանագետները պարտավոր են ԱՄՆ-ի տարածքից հեռանալ 72 ժամվա ընթացքում:

ԱՄՆ-ի ֆինանսների նխարարության կողմից հրապարակված սահմանափակիչ միջոցները վերաբերում են վեց անձի եւ հինգ գերատեսչությունների, որոնց թվում է ՌԴ Ավտանգության դաշնային ծառայությունը: Ցուցակում հայտնված անձանց թվում է Գլխավոր հետախուզական վարչության ղեկավարությունը՝ վարչության պետ Իգոր Կորոբովը, ինչպես նաեւ նրա առաջին տեղակալները՝ Վլադիմիր Ալեքսեեւը եւ Սերգեյ Գիզունովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում