AM | RU
USD
EUR
RUB

Չինարիի դեպքերի առնչությամբ ՄԻՊ-ն ամփոփ փաստաթուղթ կներկայացնի

Հայաստանի պաշտպանության նախարարության դեկտեմբերի 29-ի հայտարարության համաձայն՝ նույն օրը վաղ առավոտյան Ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկվել է զինված հարձակում, որի հետևանքով սպանվել են երեք հայ զինծառայողներ:

Հարձակման վերաբերյալ հրապարակված տեղեկությունից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի տարածքային ներկայացուցիչը հատուկ հանձնարարությամբ մեկնել է Տավուշի մարզի Չինարի գյուղ՝ տեղում անմիջականորեն ուսումնասիրելու իրավունքների, այդ թվում՝ զինծառայողների կյանքի իրավունքի խախտման հանգամանքները և կատարելու անհրաժեշտ փաստահավաք աշխատանքներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՄԻՊ աշխատակազմից:

Այսօր և երեկ ողջ օրվա ընթացքում Պաշտպանի ներկայացուցչի կողմից Չինարի գյուղում իրականացվել են փաստահավաք աշխատանքներ՝ միջազգային պրակտիկայում ընդունված հատուկ սկզբունքներին համապատասխան: Տեղի են ունեցել առանձնազրույցներ Չինարիի գյուղապետի և գյուղի ավագանու անդամների, գյուղի բնակիչների, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերի ծառայողների հետ: Այնուհետև, գյուղի ավագանու անդամի ուղեկցությամբ կատարվել են նաև տեղանքի, հարձակման վերաբերյալ հրապարակային տվյալների և անհրաժեշտ այլ ուսումնասիրություններ:

Արդյունքում՝ արձանագրվել են փաստեր այն մասին, որ դեկտեմբերի 29-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից երեք հայ զինծառայողները կյանքից զրկվել են այն պայմաններում, երբ չի եղել հարձակման որևէ հավանականություն կամ վտանգ: Դրանից բացի, հարձակումը կատարվել է այնպիսի եղանակով, որն ակնհայտորեն վկայում է խաղաղ բնակիչներին վնաս հասցնելու ադրբեջանական զինված ուժերի մտադրության մասին: Վաղ առավոտից, երբ սկսվել են գնդակոծությունները, խաղաղ բնակիչները ստիպված են եղել թաքնվել հատուկ թաքստոցներում և դուրս են եկել թաքստոցներից ցերեկը ժամը 13:00-ի սահմաններում: Փաստահավաք աշխատանքների ընթացքում արձանագրվել են նաև գյուղի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների, կանանց ու տարեցների կյանքի համար ակնհայտորեն վտանգավոր գնդակոծությունների հետքեր: Դրանք վկայում են այն մասին, որ խաղաղ բնակիչների տների ուղղությամբ արձակվել են թիրախային կրակոցներ (կից՝ լուսանկարներ):

Ադրբեջանական զինված ուժերի այս ոտնձգություններն ակնհայտորեն խախտում են մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային բոլոր պահանջները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում արդեն իսկ սկսվել է կատարված աշխատանքների արդյունքների ամփոփում՝ հատուկ մեթոդով: Առաջնահերթ անգլերեն լեզվով կազմվում է այդ աշխատանքներն արտացոլող ամփոփ փաստաթուղթ՝ միջազգային իրավասու կազմակերպություններին ներկայացնելու նպատակով:

Լրահոս
Արգելոցում շուրջօրյա հերթապահություն է սահմանված Հոգլանդի հայտարարությունը սառը ցնցուղ Բաքվի համար. ԼՂ խնդիրը շարունակվել է տասնամյակներ ԵԱՀԿ Մինսկի խումբն ամերիկացի նոր համանախագահ ունի. Հոգլանդը հեռանում է «Հրապարակ». Սուրբ Ղազար կղզում տեղակայված «Արմենիա» նավը փտում է «Հայկական ժամանակ». Բագրատ Էսդուգեանը՝ Համահայկական խորհրդի ձևավորման մասին «Հրապարակ». Դանիայում ՀՀ նախկին դեսպանը վիրավորված է ՀՀ իշխանությունների վերաբերմունքից «Հայկական ժամանակ». Գյումրին անեկդոտի պատ կունենա «Հայկական ժամանակ». Աբրահամյանի եղբորը պատկանող ավազի հանքը նույնպես վաճառվել է «Առավոտ». Հովիկ Աբրահամյանի գազալցակայանները գնել է Յուվեցի Կարոն «Հայկական Ժամանակ». Սեպտեմբերի 13-ին 100-ից ավելի փաստաբաններ գործադուլ կանեն «Հրապարակ». Սամվել Ալեքսանյանն ընդլայնում է իր բիզնեսը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 24 Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել ՀՀ ոստիկանություն Պերճ Զեյթունցյանը կարողացել էր կենդանացնել մեր պատմությունը. Կայացավ արձակագրի հոգեհանգստի արարողությունը Արթուր Ալեքսանյանին հայրենի քաղաքում դիմավորեցինն մեծ տոնակատարությամբ Տիգրան Սարգսյանն առանձնացրել է եվրասիական ինտեգրման զարգացմանն ու խորացմանը նպաստող գործունեության առանցքային ուղղությունները Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն առանձնանում են բարձր մակարդակում մշտական ինտենսիվ երկխոսությամբ. ՀՀ Նախագահ ՀՀ-ի և ՌԴ միջև հարաբերությունները շատ լուրջ կերպով ամրապնդվել են Սոչիում կայացել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ռազմատեխնիկական ցուցահանդեսի բացման արարողությանը Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Ռմբակոծության հետևանքով Եմենում առնվազն 35 մարդ է զոհվել «Արմենպրես»-ն ու Վրաստանի GHN լրատվական գործակալությունը շարունակում են համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը Հարավային Կորեայի նախագահը կոչ Է արել բանակին՝ պատրաստվել ԿԺԴՀ-ի հնարավոր սադրանքներին Սվիտալսկին հեռանկարային է համարում էներգետիկ ոլորտի վերաբերյալ կառավարության ծրագիրը Ձգտելու եմ մինչև Տոկիո-2020 անընդմեջ հաղթել. Արթուր Ալեքսանյան Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել հրդեհաշիջմանը մասնակցած հայ փրկարարներին ՔԿՀ-ի աշխատակիցները խոշտանգել են դատապարտյալին` պահանջելով սուտ տեղեկություններ հայտնել Ռուսական ոստիկանությունը գումար է խոստացել պաուերլիֆտինգի աշխարհի չեմպիոնին սպանած ադրբեջանցու տեղը հայտնողին Թուրքիայում ավտորիտարիզմն ավելի է աճում. Օրհան Փամուկ Հայաստանն աճի մեծ ալիքի վրա է. ամերիկյան բիզնեսի առաջնորդներին է ներկայացվել երկրի տնտեսական նոր օրակարգը Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Թուրքիան մոտ ապագայում չի կարողանա անդամակցել ԵՄ-ին. Սեբաստիան Կուրց Գյումրիում պատվոգրեր ստացան պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած զինվորները Հայաստանում աշխարհի չեմպիոններին դիմավորում են մեծ ոգևորությամբ Տեսանելի ամիսներին ՌԴ-ն ԼՂ հակամարտության առումով նոր առաջարկներով հանդես չի գա, քանի որ նախադրյալներ չկան. Միհրան Հակոբյան Յուրի Խաչատուրովն Աստանայում հանդիպում կունենա Նուրսուլթան Նազարբաևի հետ Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ Հայաստանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հայաստանը խաղաղություն արտահանող երկիր է. Շարմազանովն ընդունել է Արգենտինայի դեսպանին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan