AM | RU
USD
EUR
RUB

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ամանորի շնորհավորական ուղերձը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Ամանորի շնորհավորական ուղերձ է հղել.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հաշված ժամեր անց հրաժեշտ կտանք 2016 թվականին, տարի, որի ընթացքում մենք շարունակեցինք ազգովի կառուցել ու շենացնել մեր հայրենիքը, արձանագրեցինք հաջողություններ ու ձեռքբերումներ, հաղթահարեցինք փորձություններն ու դժվարությունները:

Բոլորիս մոտ թարմ են ապրիլյան թեժ օրերի հիշողությունները, թարմ են կորստի ցավն ու կսկիծը և մեր հերոս զավակների ու եղբայրների սխրանքը: Օրհասական պահին հայ ժողովուրդը կրկին դրսևորեց անօրինակ միասնություն` շատ կարճ ժամանակում համախմբվելով և պաշտպանելով իր արժանապատվությունը: Հայրենի երկրի սահմանին կանգնած զինվորը կրկին ցույց տվեց իր ոգու և բազկի ուժը` հետ շպրտելով սանձազերծ հակառակորդին:

Հայրենիքը պաշտպանելիս ծնվեցին նոր հերոսներ, ում անունները ոսկե տառերով փորագրվեցին մեր ժողովրդի պատմության մեջ: Նրանց անձնվիրությունն ու հայրենասիրությունը միշտ ընդօրինակման ու ոգեշնչման աղբյուր կլինեն ներկա և ապագա սերունդների համար: Հավե՜րժ փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին: Թող նրանց ընտանիքներում այսուհետ միշտ տիրի միայն ուրախություն ու բարօրություն, թող նրանց երեխաները մեծանան խաղաղ երկնքի տակ և իրենց հայրերի երազած ազատ, անկախ ու զարգացած հայրենիքում:

Թանկագի՛ն բարեկամներ,

Նոր տարին բոլորիս համար նոր հույսերի ու ակնկալիքների տոն է: Մենք հավատում ենք, որ ամեն գալիք տարվա հետ կփոխվի նաև մեր կյանքը, այն կդառնա ավելի լավ ու բարեկեցիկ, ջերմությամբ ու բարությամբ կլցվեն մեր օջախները, ավելի կզորանա ու կբարգավաճի մեր հայրենիքը:

2017 թվականը մեր ժողովրդի և պետության համար հագեցած է լինելու կարևոր իրադարձություններով: Ազգովի տոնելու ենք մեր բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձը՝ հաղթանակներ, որոնք շրջադարձային եղան Արցախի կյանքում և մեծ խորհուրդ են պարունակում իրենց մեջ:

Ինչպես այդ հաղթանակները, այնպես էլ անկախության տարիների մեր բոլոր ձեռքբերումները հնարավոր են դարձել Մայր Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների, համայն հայության ջանքերով: Մենք եղել ենք միասին ու միակամ թե՛ հաղթանակի և թե՛ փորձության ժամին: Այդպես եղել է, կա և կլինի ընդմիշտ: Դա՛ է մեր հաջողության ճանապարհը:

Սիրելի՛ արցախցիներ,

Այս ջերմ ու տոնական օրը նախևառաջ ուզում եմ ի սրտե շնորհավորել պաշտպանության բանակի ողջ անձնակազմին, այն քաջ տղաներին, ովքեր խրամատներում կդիմավորեն Ամանորը` աչալուրջ հսկելով մեր ժողովրդի անդորրը: Թող մեր զինվորները պատվով իրականացնեն իրենց ծառայությունը և ողջ ու առողջ վերադառնան տուն:

Շնորհավորում եմ մեր բոլոր հայրենակիցներին, ողջ հայ ժողովրդին և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու բարեկեցություն: Թող 2017 թվականը լինի նվիրական իղձերի և նպատակների իրականացման տարի Արցախի յուրաքանչյուր ընտանիքի համար:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Լրահոս
Երեք կուբացիներ առանձնապես խոշոր գումար են հափշտակել համերկրացիներից ՀՀ- ով ԱՄՆ մեկնումը կազմակերպելու պատրվակով Իրանը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում շարունակել խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները Հայկազյան հայագիտական հանդեսը տոնում է 37-րդ ծնունդը Փորձաքննված բրինձը պոլիմերային ծագում չունի. բրնձի շուկայում իրականացված միջոցառումներն ավարտական փուլում են Հայ-թուրքական արձանագրությունների մասին Նալբանդյանի հայտարարությունը լայն արձագանք է գտել թուրքական ԶԼՄ-ներում ՀՀ ԱԳ նախարարն ամփոփել է Հունաստանի իր գործընկերոջ հետ հանդիպման արդյունքները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Լիտվայի Սեյմասի խոսնակի հետ Չինական ընկերությունը հետաքրքրված է ճանապարհաշինական ծրագրերով Լևոն Արոնյանը մեծ հնարավորություններ ունի հաղթելու հավակնորդների մրցաշարում Ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի և եվրոպական գործընկերների հարաբերությունների օրակարգում է Բնապահպանության փոխնախարարը հանդիպել է Լեհաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին Հայաստանում գազի սպառման ծավալները 2017-ի 11 ամիսներին աճել են ՆԱՏՕ-ն գոհ է Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակից. Ռոզարիա Պուգլիսի ՀՀ վարչապետը Հայկազյան համալսարանի ռեկտորի հետ քննարկել է Հայաստան- Սփյուռք կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր Վիեննայում Ադրբեջանը հրաժարվեց միանալ համանախագահող երկրների հայտարարությանը. ՀՀ ԱԳ նախարար Էներգետիկայի ոլորտի բարեփոխումներով հնարավոր կլինի օգոստոսին կուտակել էներգիա, դեկտեմբերին` սպառել Այս օրերին երկնքում Գեմինիդների ասուպային հոսք կդիտվի ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Հունաստանի հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Ռուսաստանը նախատեսել է ներդրումներ իրականացնել Մեղրիի ազատ տնտեսական գոտում Մամուլի հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը հորդորել է Թուրքիային ազատել բանտարկված լրագրողներին Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հունաստանի նախագահի հետ Հայաստանում եւ Արցախում կառուցում են ժողովրդավարություն, իսկ Ադրբեջանում ծաղկում է ավտորիտարիզմը. Շարմազանովը` Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակին Խորհրդարանը վավերացրեց Ասիական զարգացման բանկից 40 միլիոն դոլարի բյուջետային աջակցություն ստանալու համաձայնագիրը Էրդողանն իսլամական աշխարհին կոչ է արել Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք Եթե դուք չխառնեք, մեր հարաբերությունները, շատ լավ կլինեն Սեյրան Սարոյանի համար Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունն անակնկալ չի եղել Ադրբեջանական բանակը կմասնակցի երկրի ներսում ցույցերի ցրմանը Հայաստան կայցելելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը Հայկական ապրանքը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ռուսական շուկայում. Բաբկո Արցախի խորհրդարանը կգումարի հերթական լիագումար նիստը Հայաստանից Ռուսաստան արտահանումը աճել է 239 տոկոսով ՀԾԿՀ-ն համաձայնություն տվեց «Գազպրոմ Արմենիա»-ի 2018-2020 ներդրումային ծրագրին ԱԺ-ն ընդունեց ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման նախագծերի փաթեթը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետությունը ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ընտանիքում բռնության դեմ պայքարի և դրա կանխարգելման մասին օրինագիծը Ականապայթյունային վնասվածք ստացած Արթուր Դանիելյանի վիճակը միջին ծանրության է, դրական միտումներով Հայաստանը պատրաստվում է ընդունել «Ցեղասպանության հանցագործության դեմ» 3- րդ գլոբալ ֆորումը Հայաստանը 2018 թ. գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. Նալբանդյանը նշել է Հունաստանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan